Ջալալաբադի բանկի վրա հարձակման զոհերի թիվը հասել է 38-ի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 20, 2011 18:55

Ջալալաբադի բանկի վրա ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի:

Ինչպես հաղորդում է BBC-ին, շաբաթ օրը մի քանի զինված ահաբեկիչներ ներխուժել են Քաբուլի բանկի Ջալալաբադի մասնաճյուղ, կրակ բացել, այնուհետև գործի դրել մահապարտների գոտին:

Այդ ժամանակ բանկում հերթի էին կանգնած Աֆղանստանի անվտանգության ուժերի աշխատակիցները, որոնք աշխատավարձ էին ստանում:

Երեկ հաղորդում էին 18 զոհերի մասին:

Ըստ թալիբների հայտարարության` հիմնական թիրախը եղել են ոստիկանության և հատուկ ծառայությունների աշխատակիցները, որոնք աշխատավարձը ստանում են բանկի այդ բաժանմունքում: Ավելացնենք, որ ինչպես հաղորդել է թալիբների ներկայացուցիչը, բանկի շենքում իրեն պայթեցրել է երեք մահապարտ:

Հիշեցնենք, որ 2009 թ. օգոստոսին բանդիտները հարձակվել էին Քաբուլի կենտրոնում գտնվող “Փաշթանի” բանկի վրա: Երեք զինված մարդ  գրոհել էր բանկի բաժանմունք և առևանգել աշխատակազմը:

Կատարված հարձակման պատասխանատվությունը ստանձնել  են թալիբները: Բանկը և նրա աշխատակազմն ազատագրելու գործողությունը տևել է ավելի քան 4 ժամ:  Այդ ընթացքում զոհվել են երեք մարտիկ և երեք ոստիկան:

Դիտվել է 1459 անգամ:
Print Friendly

Leave a Reply