Նյու Յորքի Բրուկլինի շրջանում բազմաբնակարանոց շենքում մեծ հրդեհ է բռնկվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 20, 2011 18:50

Այս գիշեր Բրուկլինի թաղամասերից մեկում մեծ հրդեհ է բռնկվել: Այն համարվել է ամենաբարձր բարդության: Այրվել է բազմաբնակարանոց շենք: Հրդեհը փորձել են մարել մի քանի տասնյակ հրշեջ հաշվարկներ: Բայց աշխատանքը բարդացել է քամու պատճառով, որը շարունակ բորբոքել է կրակը: Բնակիչներին հաջողվել է ժամանակին տարհանել, կրակը մարելու ժամանակ շենքի մի քանի հատվածներ փլվել են: Վեց բնակիչ և 18 փրկարար վնասվածքներ ու այրվածքներ են ստացել: Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ:

Դիտվել է 1097 անգամ:
Print Friendly

Leave a Reply