Կուբայում բանտարկությունից ազատ է արձակվել 6 այլախոհ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 20, 2011 18:21

Կուբայի իշխանությունները, կղզում Հռոմի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցչության միջնորդությամբ, բանտարկությունից ազատել են վեց այլախոհի: Ինչպես հաղորդում է Associated Press–ը, վեցն էլ ստիպված են հեռանալ Կուբայից և տեղափոխվել Իսպանիա: Ազատված քաղբանտարկյալներից ոչ ոք այն 75 հոգու ցուցակում չէ, որոնք ձերբակալվել են 2003 թ. բողոքի ցույցերի ժամանակ, և որոնց արդեն կառավարությունը համաձայնել է ազատել բանտից:

Կուբայի մարդու իրավունքների և ազգային համաձայնության անկախ հանձնաժողովը հայտնել է, որ ազատված այլախոհները բանտարկվել են ահաբեկչության, հարձակումների և վնաս հասցնելու մեղադրանքներով: Այսուհանդերձ, նրանց ազատություն է շնորհվել:

Դիտվել է 1241 անգամ:
Print Friendly

Leave a Reply