Իրանի իշխանություններն ազատ են արձակել գերմանացի լրագրողներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 20, 2011 17:58

Իրանի իշխանություններն ազատ են արձակել երկու գերմանացի լրագրողներին:  Այս մասին հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ լրագրողները ձերբակալվել են անցած տարվա հոկտեմբերին, երբ հարցազրույց են վերցրել ամուսնական դավաճանության համար մահապատժի ենթարկված կնոջ որդուց: Դատարանը նախ նրանց դատապարտել է 20 ամսվա ազատազրկման: Նրանց գործունեությունը համարվել է վտանգավոր իսլամական հանրապետության ազգային անվտանգության համար: Արևմուտքում գերմանացի լրագրողների գործը մեծ արձագանք ունեցավ: Արդյունքում դատարանը փոխեց պատիժը  50 հազարական դոլարի տուգանքով:

Դիտվել է 1088 անգամ:
Print Friendly

Leave a Reply