Թունիսի մերժված նախագահի թաքստոցներում հայտնաբերել են ոսկի ու ադամանդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 20, 2011 16:43

Զին էլԱբիդին Բեն Ալիի նստավայրում հայտնաբերվել են թաքստարաններ, որտեղ պահվել են փող, ոսկի ու թանկարժեք քարեր:Նախագահության օրոք  նա թաքստարաններ է սարքավորել գրադարանում: Գտնված գումարը  միլիոնների է հասնում (եվրո և դոլար):  Ենթադրվում է, որ հայտնաբերված արժեքները կփոխանցվեն բնակչության կարիքների համար: Մինչ այդ, մտածում էին Զին էլ Աբիդին Բեն Ալիի  միջոցներն  աղքատության վերացման պայքարին ծառայեցնել, սակայն Շվեյցարիան, Կանադան և Եվրամիության երկրները սառեցրին նախկին նախագահի հաշիվները: Զին էլԱբիդին Բեն Ալին իշխանության գլուխ է անցել 1987-ին, իսկ  2011-ի հունվարին  հեռացվեց իշխանությունից ու հեռացավ երկրից:

Դիտվել է 1315 անգամ:
Print Friendly

Leave a Reply