Լավրովը Մեծ Բրիտանիայում ծայրահեղ նվաստացուցիչ նվերներ է ստացել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 20, 2011 13:15

Ռուսաստանի  արտգործնախարար Սերգեյ Լավրովին  Մեծ Բրիտանիա այցելության ժամանակ նվերներ մատուցեցին` նախատեսված վարչապետ Պուտինի,  նախագահ Մեդվեդևի և Անդրեյ Լուգովոյի, համար ( վերջինիս Մեծ Բրիտանիայում համարում են  ԱԴԾ նախկին սպա Ալեքսանդր Լիտվիենկոյին  պոլոնիումով թունավորողը):

Բրիտանացի հասրակական կազմակերպությունների ներկայացուցիչները Պուտինին նվիրել էին Սահմանադրության տեքստը և  խոշորացույց, Լուգովոյին` անգլիական թեյ, որն ակտիվիստների խոսքով` պոլոնիումով թունավորված չէ, իսկ Մեդվեդևին`  Միխայիլ Խոդորկովսկուն ու Պլատոն Լեբեդևին ազատելու բանավոր պահանջ էին հղել: Իր հերթին Լավրովը նրանց սպառնաց ցուցամատով ու խոստացավ, որ նվերները կհանձնի հասցեատերերին:

Դիտվել է 1522 անգամ:
Print Friendly

Leave a Reply