Մլն դոլար` պատի մեջ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 19, 2011 21:44
Տեխասի նահանգի Էլ Պասո քաղաքում սառնամանիքի հետևանքով վնասված խողովակները փոխելու համար բանվորներ էին կանչվել: Նորոգման ընթացքում պատի մեջ հայտաբերվեց փողով փաթեթ:: Ոստիկանությունը հաստատել է լուրը, սակայն գումարի չափը չի հրապարակել: Սակայն իրադարձությանը տեղյակ մեկ այլ աղբյուր հայտնում է , որ խոսքը մլն դոլարների մասին է: Թե ում են պատկանում այդ փողերը` հայտնի չէ: Ենթադրվում է, որ դրանք հանցագործ խմբավորման` թմրանյութերի բիզնեսից գոյացած գումարներ են: Տան տերերը ձեռնպահ են մնացել մեկնաբանություններից:
Դիտվել է 1326 անգամ:





Facebook
Tweet This