Ալժիրի փողոցներ են մտցվել հազարավոր ոստիկաններ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 19, 2011 18:02

Ալժիրի մայրաքաղաք Ալժիրի փողոցներ են մտցվել հազարավոր ոստիկաններ` կապված ընդդիմության`  բողոքի երթ անցկացնելու մտադրության մասին հայտարարության հետ. չնայած արգելքին: Ինչպես հաղորդում է “Ռոյտեր” գործակալությունը, ոստիկանությունը ցրել է ցուցարարների ոչ մեծ խումբ, որը փորձում էր անցնել կենտրոնական հրապարակ, որտեղ կայանալու էր հանրահավաքը: Անցած կիրակի բողոքի ցույց անելու փոձը ավարտվեց ոստիկանության հետ լուրջ բախումներով:

Ալժիրի ընդդիմությունը պահանջում է բարեփոխումներ անել երկրում` կոչ անելով համակիրներին օրինակ վերցնել Թունիսից և Եգիպտոսից:

Երկրի իշխանությունները խոստացել են ամսվա վերջին վերացնել արտակարգ դրությունը, որն արդեն 19 տարի է, ինչ գործում է Ալժիրում:

«Svobodanews.ru»

Դիտվել է 1203 անգամ:
Print Friendly

Leave a Reply