Սևանա լիճը բարձրացել է 14 սմ-ով

Օրվա լուր | | August 6, 2009 15:45

102817034869Հունվարի 1-ից մինչ օրս «Արփա-Սևան» թունելով Սևանա լիճ է լցվել 149,620 մլն խմ ջուր, որը 10 մլն խմ-ով ավելի է 2008-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Սևանա լիճն այսօրվա դրությամբ ծովի մակերևույթից գտնվում է 1899,39 մ. բարձրության վրա: Նախորդ տարվա նույն օրը լճի մակարդակը ցածր էր 14 սմ-ով:

Մայիսի 18-ից մինչ օրս ոռոգման նպատակով լճից բաց է թողնվել 61,662 մլն խմ ջուր:

«Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն»-ից «Արմենպրես»-ին ասել են, որ  հանրապետությունում ավարտվել են գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի աշխատանքները: Իսկ հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվում է հացահատիկային, բանջարաբոստանային, պտղատու կուլտուրաների բերքահավաքն ու հունձը: Անցած երեք օրերին հանրապետության գետերում դիտվել են ջրի ելքերի մեծացումներ: Սևանա լճի հայելու նիշն այդ ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով:

Դիտվել է 1255 անգամ:
Print Friendly

Leave a Reply