Ռաֆայել Բակունցը` առաջատարների թվում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | February 19, 2011 13:55
Իրանում շարունակվող շախմատային փառատոնի B մրցաշարում վերելքով է հանդես գալիս Ռաֆայել Բակունցը: Խաղացված 4 տուրից հետո նա 3 միավորով առաջատարների խմբում է: Վերջին տուրում Հայաստանի ներկայացուցիչը պարտության մատնեց իրանցի Արիզ Լահիմիին: Դա մրցաշարում Բակունցի 2-րդ հաղթանակն էր: Նա դեռևս չի ճաշակել պարտության դառնությունը: B մրցաշարի մեր երկրի մյուս մասնակիցըՙ Սարգիս Սարգսյանը, վաստակել է 1,5 միավոր: Վերջին տուրում նա զիջեց իրանցի Ջավադ Լավասանիին: 4-ական միավորով աղյուսակը գլխավորում են իրանցի Նասեր Ռյահին և ադրբեջանցի Իգբալ Ռզաևը: A մրցաշարում խաղացող Գևորգ Հարությունյանն ու Արման Հայրապետյանը 2,5-ական միավոր ունեն: Երկուսին էլ 4-րդ տուրում հաջողությունն ուղեկից էր: Գևորգը հաղթեց Հադի Գորբանիին, Արմանը պարտության մատնեց Ահմադ Ասգարիզադեհին: 3,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են` Սերգեյ Վոլկովը, Վուգար Ռասուլովը, Ֆարիդ Աբասովը և Էլշան Մորադիաբադին: D մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Անգելինա Հակոբյանը վաստակել է 1,5 միավոր: Նա ոչ-ոքի ավարտեց պարտիան Իլհամ Ռահմանիի հետ: D մրցաշարում 4-ական միավորով աղյուսակը գլխավորում են Բելա Խոթենաշվիլին, Նինո Բացիաշվիլին, Նիզամի Կազիմովան և Խայալա Աբդուլան:






Facebook
Tweet This
Email This Post
