Բռնկումներ արևի վրա. բժիշկները խորհուրդ են տալիս քիչ աշխատել և շատ քնել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 19, 2011 12:18
Ամբողջ երեք օր Երկրի վրա թռչում էր և վերջապես դիպավ արևային պլազման: Այն գալիս էր ահռելի արագությամբ` 410 կմ/վրկ, ուստի օդերևութազգայուն մարդկանց բժիշկները խորհուրդ են տալիս այս օրերին ավելի շատ պառկել, հատկապես` շաբաթ օրը` մագնիսական ամենաբարձր ակտիվության օրը: Արևի վրա նման գերակտիվություն նկատվել է մեկ էլ XIX դարի կեսերին: Այն ժամանակ հեռագրասյուները կայծեր էին տալիս, չէր աշխատում ռադիոն: Մեր դարում նման բռնկումները կարող են շատ ավելի լուրջ հետևանքներ ունենալ:
Երկրի վրա փոթորիկ է մոլեգնում: Մագնիսական: ՆԱՍԱ տիեզերական գործակալության կադրերում շատ լավ է երևում. Արևի վրա ամենաբարձր “X” դասի բռնկում է: Պլազմայի հսկայական զանգվածը պոկվում է աստղի մակերեսից: Եվ դա հենց Երկրի դիմաց է, այսինքն` ազդեցությունը մեր մոլորակի վրա առավելագույն է: Ռենտգենյան ճառագայթների հոսքը շուրջերկրյա ուղեծրում մեծացել է 200 անգամ:
Մասնագետները հավաստում են, որ այս բռնկումն ամենամեծ իրադարձությունն է` սկսած 2006 թվականից: Երկրամագնիսական խանգարումների հզորությունը չափվում է 1-ից 10 միավորներով: Երեկ ցերեկը եղել է 5 միավոր, երեկոյան և գիշերը` մինչև 7: Այս փոթորիկը միջին հզորության է: Շատ հզորի դեպքում, ինչպես 2005-ին էր ԱՄՆ-ում, շարքից դուրս է եկել էներգահամակարգը: Մարդկության պատմության մեջ ամենահզորի ժամանակ` 1859 թ., ամբողջ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում խափանվել է հեռագրական համակարգը: Հյուսիսափայլը տեսանելի է եղել անգամ Կարիբյան կղզիների լայնությունում:
Երկրի դաշտում տատանումները կարող են էլեկտրացանցերում լրացուցիչ հոսքեր առաջացնել, և դա կարող է ազդել դրանց աշխատանքի վրա: Այս փոթորիկը ավերիչ հետևանքներ չի բերում, բայց որոշ խլացումներ է առաջացրել ռադիոեթերում:
Յուրաքանչյուր մագնիսական փոթորիկի ժամանակ Երկրում, թեկուզ աննշան, բայց փոխվում են մթնոլորտային ճնշումը և թթվածնի պարունակությունը օդում, ուստի բժիշկները խորհուրդ են տալիս հոգալ սեփական առողջության մասին, անգամ նրանց, ովքեր առողջ են: Խուսափել շատ ծանրաբեռնվածությունից և ավելի շուտ պառկել քնելու:
«Вести.Ру»






Facebook
Tweet This
Email This Post
