Տիգրան Բալայան. «Նովրուզ Մամեդովի մտքի վերջին գոհարները ևս մեկ անգամ վկայում են նրա անտեղյակության մասին»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 6, 2009 15:38

20090511062814agn-tigranbalayanՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի պետ Տիգրան Բալայանը, այսօր անդրադառնալով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի աշխատակից Նովրուզ Մամեդովի այն պնդմանը, թե իբր Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում զիջումներ անելու նպատակով, նշել է, որ «Մամեդովի մտքի վերջին գոհարները ևս մեկ անգամ վկայում են նրա անտեղյակության, ցանկալին իրականության տեղ մատուցելու պատրանքի մասին, ինչը բազմիցս հրապարակայնորեն արձանագրվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»:

«Կարծեմ, վերջերս Մեթյու Բրայզան էր ասել, որ Մամեդովը չի մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ոչ մի հանդիպման և հետևապես չի կարող դատողություններ անել դրանց բովանդակության և բանակցային գործընթացի էության վերաբերյալ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հիշեցրել է Բալայանը:

Դիտվել է 1404 անգամ:
Print Friendly

Leave a Reply