Human Rights Watch: Լիբիայի բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է արդեն 84 մարդ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 19, 2011 10:56Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` Լիբիայում բողոքի ցույցերի ընթացքում զոհվածների թիվը հասել է 84-ի: Նման տվյալներ են ստացվել Լիբիայի հիվանդանոցների աշխատակիցների և ականատեսների հետ հեռախոսազրույցների արդյունքում:
Ավելի վաղ Amnesty International կազմակերպությունը հաղորդել էր 49 զոհվածների մասին:
Բացի Բենգազի քաղաքից, զանգվածային ցույցեր են սկսվել Էլ Բեյդա, Ժդաբիա, Դերնա և Էզ Զավիա քաղաքներում: HRW-ն հաղորդում է, որ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում իրավիճակը, համեմատած երկրի արևելյան հատվածների հետ, մնում է հանգիստ:
«Газета.Ru»
Դիտվել է 1155 անգամ:





Facebook
Tweet This