Թունիսի ղեկավարությունը խոստանում է քաղբանտարկյալների համաներում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 19, 2011 10:52
Թունիսի նոր իշխանությունները կազատեն բոլոր քաղաքական բանտարկյալներին: Ժամանակավոր կաբինետի պաշտոնական ներկայացուցիչը խոստացել է, որ համաներումը կհայտարարվի առաջիկա օրերին:
“Эхо Москвы”-ին հաղորդում է, որ ըստ մոտավոր գնահատականների` բանտերում դեռևս 500 մարդ կա, որոնք դատապարտվել են քաղաքական գործունեության համար:
Մինչ այս ազատ է արձակվել մոտ 3 հազար քաղբանտարկյալ, այդ թվում և բոլոր նշանավոր ընդդիմադիրները: Դա տեղի է ունեցել Թունիսի գահընկեց նախագահ Զին ալ-Աբդին բեն Ալիի Սաուդյան Արաբիա փախչելուց հետո վեցերորդ օրը:






Facebook
Tweet This
Email This Post
