ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը դադարեցնում Է իր գործունեությունն Աբխազիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 6, 2009 14:59

600px-un_emblem_bluesvgՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը դադարեցնում Է իր գործունեությունն Աբխազիայում: Գրասենյակի ղեկավար Ռիշար Կոմենդան հրաժեշտի այց Է կատարել Աբխազիայի արտաքին գործերի նախարարություն:

Նա արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Շամբային շնորհակալություն Է հայտնել Աբխազիայում Գրասենյակին սատարելու համար: Իր հերթին Սերգեյ Շամբան շնորհակալություն Է հայտնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակին այն գործունեության համար, որը նա իրականացրել Է հանրապետության կայացման դժվարին հետպատերազմյան շրջանում:

ՄԱԿ-ի ներկայացուցչությունը վրաց-աբխազական հակամարտության գոտում իր գործունեությունն ավարտել Է հունիսի 16-ից` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմանը համապատասխան:

Դիտվել է 1170 անգամ:
Print Friendly

Leave a Reply