Ընդդիմությունը գրավել է Լիբիայի երրորդ քաղաքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 19, 2011 0:24

Հակակառավարական ցուցարարները լիովին իրենց հսկողության տակ են առել Լիբիայի` բնակչության թվով երրորդ քաղաքը` Ալ Բայդան: Reuters-ի տեղեկացմամբ` այդ մասին հայտնել են Լիբիայի այլախոհների երկու կազմակերպություն: Ըստ այդ տվյալների` Մուամմար Քադաֆիի վարչակազմի իշխանությունը դադարել է այդ քաղաքում, երբ տեղի ոստիկանությունն անցել է ընդդիմադիրների կողմը:

Նման վարքագծի դրդապատճառը քաղաքում  որոշ “վարձկանների”` Աֆրիկայի այլ երկրների զինված մարդկանց հայտնվելն է, որոնք առանձնակի դաժանությամբ սկսել են ճնշել լիբիացիների զանգվածային ելույթները: Ցուցարարները և ոստիկանությունը կարողացել են տևական բախումներից հետո հեռացնել նրանց քաղաքից: Twitter միկրոբլոգների ծառայությունում ականատեսները գրում են, որ ոստիկանությունը սկսել է անցնել ժողովրդի կողմը ևս երկու քաղաքում` Մարջայում և Դերնայում: Բացի այդ, չեն դադարում վարչակարգի հակառակորդների զանգվածային ցույցերը նաև Բենգազիում` բնաչության թվով երկրորդ քաղաքում: Սակայն Լիբիայի մայրաքաղաքի` Տրիպոլիի զանգվածային անկարգությունների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Այդ քաղաքը համարվում է Քադաֆիի պատվարը. դրա բնակիչների մեծ մասը պաշտպանում է նրան: Մի քանի օրվա ընթացքում սոցիալական ընդվզումների զոհերի թիվը հասել է 24 մարդու: Ուրբաթ օրը մարդիկ դուրս եկան փողոց, որպեսզի “Ցասումի օր” անցկացնեն` չնայած իշխանությունների արգելքին:  Կառավարությունն ընդառաջ գնաց ցուցարարներին` հանդես գալով  պետական ծառայողների աշախատավարձը կրկնակի բարձրացնելու և 110 բանտարկյալ իսլամիստներին ազատ արձակելու առաջարկությամբ:

Մուամմար Քադաֆին անընդմեջ ղեկավարում է Լիբիան 1969 թվականից:

«Голос России»

Դիտվել է 1035 անգամ:
Print Friendly

Leave a Reply