Թբիլիսիում ժամանակավորապես դադարեցվել է Իսրայելի դեսպանատան աշխատանքը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 19, 2011 0:18
Թբիլիսիում դադարեցվել է Իսրայելի դեսպանատան գործունեությունը: Դեսպանատանը հայտնել են, որ որոշ պատճառներ կան, որոնք ստիպել են Թել Ավիվին փակել ներկայացուցչությունը, սակայն չեն ասել, թե ինչ պատճառներ,, ինչպես նաև, թե երբ կվերակագնվեն աշխատանքները: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում նույնպես չեն մեկնաբանում իրադարձությունը:
Ամենայն հավանականությամբ դեսպանատան ժամանակավոր փակման պատճառը պաղեստինցի և այլ ծայրահեղական խմբավորումների սպառնալիքներն են, որոնք խոստացել են տարբեր երկրներում Իսրայելի ներկայացուցչությունների նկատմամբ ահաբեկչական գործողություններ կատարել: Այդ սպառնալիքները կապված են “Հզբոլլահի” առաջնորդ Իմադ Մուրիեի վերացման տարելիցի հետ: Այդ իսկ պատճառով դադարեցվել է Իսրայելի դեսպանատան աշխատանքը Թուրքիայում և Ադրբեջանում` հիմնականում մահմեդական բնակչությամբ երկրներում: Ավելի վաղ Իսրայելի Ահաբեկչական սպառնալիքների ուսումնասիրության և չեզոքացման բյուրոն Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը և Թուրքիան ընդգրկել է ահաբեկչության առումով շատ վտանգավոր երկրների ցուցակում:
Միաժամանակ դեսպանատան աշխատակիցները հավաստիացնում են, որ դեսպանատունը չի փակվել, այլ պատրաստվում է տեղափոխվել այլ շենք:
Վրաստանում ապրում է առնվազն 500 հազար մահմեդական: Բացի այդ, 2010 թ. աշնանը Թբիլիսիում մտցվել է անվիզա կարգ այն քաղաքացիների համար, ովքեր ապրում են Հյուսիսային Կովկասի 7 ռուսաստանյան հանրապետություններում:
Նկարում` Թուրքական ոստիկանությունը Անկարայում Իսրայելի դեսպանատան մոտ 2010 թ. հակաիսրայելական ցույցերից մեկի ժամանակ:






Facebook
Tweet This
Email This Post
