Ճապոնիան ու Վրաստանը` Ռուսաստանի դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2011 17:52

Այս երկու երկրները, որ  Ռուսաստանի նկատմամբ  տարածքային պահանջներ ունեն, որոշել են միավորվել: Թբիլիսիի պառլամենտը մոտակա ժամանակներում կարող է մասնակցել Կուրիլյան կղզիների օկուպացման բանաձևին և, հույս ունի,  նմանատիպ պատասխան ստանալ Հարավային Օսիայի ու Աբխազիայի առնչությամբ:  Ռուսաստանից վիրավորված երկրների միջև գործարքի հնարավորության մասին տեղեկացրել է Վրաստանում տերիտորիալ ամբողջականության վերականգնման հարցերով զբաղվող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Շոթա Մալաշխիան, իսկ նախօրեին, այդ հարցը քննարկվել էր  Թբիլիսիում Ճապոնիայի հյուպատոս Մասայոսո Կոմոխարայի հետ: Այս կրակի վրա յուղ է կաթեցնում ԱՄՆ-ը,  Կուրիլյան 4 կղզիների հանդեպ ճանաչելով Ճապոնիայի սուվերենությունը:

Դիտվել է 1124 անգամ:
Print Friendly

Leave a Reply