Երեք ամսական փոքրիկը թունավորվել է գազի արտահոսքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 18, 2011 16:56

Փետրվարի 17-ին, ժամը 10.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ փետրվարի 16-ին, ժամը 19.40-ին, գազի թունավորումով բուժօգնության է տեղափոխվել 3 ամսական Ալեն Կ.-ն:  Պարզվել է, որ փոքրիկը թունավորվել է փետրվարի 16-ին, ժամը 12.00-ից  19.00-ն ընկած ժամանակահատվածում, տանը տեղադրված գազօջախից տեղի ունեցած գազի արտահոսքից:  Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Նուն օրը` ժամը 05.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով Մոլդովական փողոցի մի շենքից բուժօգնության են տեղափոխվել 22-ամյա Քրիստինե Գ.-ն և 41-ամյա Արեգնազ Գ.-ն:

Ըստ բժշկի տեղեկանքի` Քրիստինե և Արեգնազ  Գ.-երը ի վիճակի չեն եղել  բացատրություն տալու:

Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1020 անգամ:
Print Friendly

Leave a Reply