Հանրապետությունում խիստ աճել է շնագայլերի թիվը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 18, 2011 16:48

Հանրապետությունում գայլերի թվաքանակի աճ գրեթե չկա, փոխարենը` նվազել են այն կենդանիները, որոնցով սնվում են գայլերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բնապահպանության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը` ընդգծելով, որ պետք է ավելացնել այն կենդանիների թվաքանակը, որոնցով սնվում են գայլերը:

«Ֆրանսիայում, Իտալիայում եւ Շվեյցարիայում գայլերն ընդհանրապես վերացել են, եւ դա ֆերմեր-գայլ հակամարտության հետեւանք է: Մեզ մոտ էլ նույնն է կատարվում. շատ գյուղացիներ սեփական նախաձեռնությամբ սպանում են գայլերին: Իհարկե, պետք է որոշակի գլխաքանակ ոչնչացնել, սակայն կարեւոր է, թե որ տարածքներում կլինեն գայլերի սպանությունները»,-նշեց Կ. Մանվելյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ գայլերը պահպանում են բազմացման իրենց պոպուլիացիան, մինչդեռ` հանրապետությունում խիստ աճել է շնագայլերի թիվը:

Ըստ Բնապահպանության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրենի` Հայաստանը պետք է ձգտի ուժեղացնել տեսչական ստուգումները, որպեսզի պայքար տարվի գայլի որս հանդիսացող կենդանիների պահպանության համար:

Արմենպրես

Դիտվել է 1642 անգամ:
Print Friendly

Leave a Reply