Բելգիացիները մերկացել են` ի նշան բողոքի անիշխանության դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2011 16:49

Բելգիայի Գենտ քաղաքում փետրվարի 17-ի բողոքի ցույցի ժամանակ մոտ 50 մարդ մերկացել է մինչև վարտիքը: Այդպես նրանք արտահայտել են իրենց դժգոհությունը երկրի քաղաքական գործիչներից, որոնք արդեն 249 օր չեն կարողանում կառավարություն ձևավորել: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը:

 Ցուցարարները շարվել են այնպես, որ իրենց մարմիններով գծագրեն “միասնություն” բառը: Միջոցառմանը հիմնականում մասնակցել են ուսանողներ, որոնք տաքացել են ալկոհոլով:

Բողոքի ցույց,  սական առանց մերկանալու, տեղի է ունեցել նաև ֆրանսախոս Լուվեն-լյա-Նեև քաղաքում, որին մասնակցել է ավելի քան հազար մարդ: Նրանք շարվել են այնպես, որ ֆլամանդերեն և ֆրանսերեն գծագրեն “Մեկը հավասար է մեկի” կարգախոսը` այդպիսով պաշտպանելով  երկրի միասնությունը:

 Այդ օրն ընտրվել է այն պատճառով, որ դեռևս ոչ մի երկիր այդքան օր առանց իշխանության չի մնացել: Մինչ այս ռեկորդակիրը Իրաքն էր: Փետրվարի 18-ին Բելգիան առաջ անցավ նրանից` մնալով առանց իշխանության 250 օր:  Ցույցի ժամանակ երկու իրաքցի բելգիացիներին են հանձնել ինքնաշեն գավաթը` ի նշան այն իրողության, որ այժմ կառավարության ձևավորման տևողության առաջնության դափնին  պատկանում է Բելգիային:

 Խորհրդարանական ընտրությունները Բելգիայում տեղի են ունեցել 2010 թ. հունիսի 13-ին: Հաղթել է Նոր ֆլամանդական դաշինքը (NVA), որը կոչ է արել թագավորությունը բաժանել ֆրանսախոս և ֆլամանդախոս հատվածների: Այդ ժամանակվանից ի վեր այդպես էլ չի հաջողվել համաձայնության հասնել կառավարության ձևավորման շուրջ: Ֆլամանդախոս հատվածը, որտեղ և գտնվում է Գենտ քաղաքը, ֆրանսախոս հատվածից ավելի հարուստ է և ձգտում է ինքնավարության:

Դիտվել է 1497 անգամ:
Print Friendly

Leave a Reply