Հայաստան կբերվի ազնվացեղ եղջերուի 7-10 առանձնյակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 18, 2011 16:40
Մինչեւ ընթացիկ տարվա աշուն ձեռք կբերվի ՀՀ «Կարմիր գրքում» ընդգրկված ազնվացեղ եղջերուի 7-10 առանձնյակ: Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց Բնապահպանության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, ամենայն հավանականությամբ այդ առանձնյակները կբերվեն Ռուսաստանից:
«Մենք նախատեսում ենք «Դիլիջան» ազգային պարկում նրանց համար հատուկ պայմաններ ստեղծել եւ զբաղվել վերջիններիս բուծմամբ ու պահպանմամբ»,-նշեց Կ. Մանվելյանը: Հիշեցնենք, որ Հայաստանը 2006 թ-ին 10 բեզուարյան այծ է տվել Վրաստանին` փոխարենն ազնվացեղ եղջերու ստանալու ակնկալիքով, սակայն մինչեւ այսօր Վրաստանը չի կատարել իր պարտավորվածությունը: Ըստ Կարեն Մանվելյանի` եղջերուների` Հայաստան բերելու գումարը` մոտ 40 հազար եվրո, կհատկացվի հենց հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակից, բացի դա էլ` Վրաստանում եւս շատ չեն ազնվացեղ եղջերուները:






Facebook
Tweet This
Email This Post
