Երևան-Մեղրի միկրոավտոբուսի վթարից մահացել է 32-ամյա Արմեն Աբգարյանը, մյուս 15-ը վիրավոր են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 6, 2009 13:55

Երեկ` 10:30-ի շրջանում,  Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 348 կմ-ի վրա`Մեղրի- Քաջարան հատվածում, 16 ուղեւորներով մարդատար միկրոավտոբուս է շրջվել:

Տեղի ունեցած վթարի հետեւաքնով բոլոր ուղեւորները վիրավորվել են, 1-ը` մահացել, 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվել:

Արտակարգ իրավիճակների Սյունիքի մարզային վարչության պետ Արթուր Հարությունյանի խոսքով`«մինչ Կապանի փրկարար ծառայության ջոկատը տեղ հասներ, ճանապարհային ոստիկաններն ու շտապ օգնության աշխատակիցները տուժածներին արդեն դուրս էին բերել մեքենայից ու տեղափոխել հիվանդանոց»:

ԱԻՎ նախարարության տեղեկացմամբ`Ագարակի հիվանդանոց են տեղափոխվել Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքի բնակիչներ` 1958 թ. ծնված Գագիկ եւ 1980 թ. ծնված Սամվել Հարությունյանները, Երեւանի Սարի Թաղի  բնակիչներ` 1981 թ. ծնված Ռոբերտ եւ 1988 թ. ծնված Արամ Ասլանյանները, 1977 թ. ծնված Ազատ Միրաքյանը, 1978 թ. ծնված Արսեն Բուդաղյանը եւ Երեւանի Քրիստափորի փողոցի  բնակիչ, 1980 թ. ծնված Արման Սահակյանը:
Քաջարանի հիվանդանոց են տեղափոխվել Երեւանի  բնակիչներ` 1962 թ. ծնված Արտավազդ եւ 1986 թ. ծնված Լեւոն Բալյանները, 1965 թ. ծնված Հենրիկ Աբգարյանը,  Սերգեյ Արիստակեսյանը,  1977 թ. ծնված Արմեն Աբգարյանը եւ 1946 թ. ծնված Լեւոն Եգորյանը, որի բնակության վայրը ճշտված չէ:

Ժամը 19.05-ին 32-ամյա Արմեն Աբգարյանը Քաջարանի հիվանդանոցում մահացել է:
Այսօր առավոտյան Գագիկ, Էդգար եւ Սոս Գեղամյանները տեղափոխվել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Մարդատար միկրոավտոբուսը պատկանել է 1946թ. ծնված Լեւոն Եգորյանին: Ըստ ոչ պաշտոնական տվյալների` վարորդը, բարձր արագությամբ սլանալով, ճանապարհի այդ հատվածում ցանկացել է արգելակել եւ թփուտների խտության պատճառով չի նկատել, որ այդտեղ ճանապարհ չկա:

Կապանից հաղորդում են, որ վթարի նախնական պատճառն արգելանքների խափանումն է:

Բոլոր ուղևորները Երևանից ու մի քանիսն էլ Արմավիրի մարզից վարորդներ էին, որոնք գնում էին Ագարակի մաքսակետ` մեքենաներ ներմուծելու: «Ֆորդ» մակնիշի միկրոավտոբուսը  վարորդների համար վարձել էր Երևանից մի կազմակերպություն, որի տվյալները դեռ հայտնի չեն:

Դիտվել է 1258 անգամ:
Print Friendly

Leave a Reply