Չինացին չորս տարի ապրել է դանակը գլխում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2011 16:21

Պարոն Նին 4 տարի տառապել է գլխացավերից, մինչև որ բժիշկները նրա գլխում հայտնաբերել են 10-սանտիմետրանոց դանակի շեղբ: Այն հրաշքով չի վնասել ուղեղի նյարդերն ու անոթները:

Նին գնացել է Յույսի քաղաքի հիվանդանոց անվերջանալի գլխացավերի բողոքով: Ինչպես հաղորդում է Telegraph-ը, նա ենթադրել է, որ լսողության հետ կապված հիվանդություն ունի:

Բժիշկները ռենտգեն են արել և ապշել` հիվանդի գլխում հայտնաբերելով 10-սանտիմետրանոց դանակի շեղբ: Նին հիշել է, որ 4 տարի առաջ վիրավորվել է, երբ կռվի մեջ է ընկել իր վրա հարձակված կողոպտիչների հետ: Բայց նա զարմանալիորեն չի իմացել, որ շեղբը մնացել է գլխի մեջ: Այդ միջադեպից հետո նա հաճած է գլխացավ ունեցել և դժվարություններ` սնունդը կուլ տալիս: Նրա ձայնը խռպոտել է: Դիմել է հիվանդանոց, բայց բժիշկները չեն կարողացել հասկանալ, թե ինչից է վատանում նրա առողջական վիճակը:

Նիին վիրահատել են և հանել շեղբը գլխից: Հիմա նա վերականգնողական թերապիա է անցնում:

Դիտվել է 1119 անգամ:
Print Friendly

Leave a Reply