Սեքս-ծառայություն տրամադրող խմբավորումը ձերբակալվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2011 16:31

Օռլանդո քաղաքի դատական իշխանությունները մեղադրանք են  առաջ քաշել  12 անձանց նկատմամբ, որոնք զբաղվել են Ֆլորիդա նահանգում Ռուսաստանի քաղաքացուհիների սեքսուալ շահագործմամբ:

Մեղադրական ճառում ասվում է, որ ոմն Ռոման Կարայման և Ալեքսանդր Պոստիցան մեղադրվում են կանանց վարձակալմամբ, որոնք պետք է հետագայում ԱՄՆ-ի մերսման սրահներում սեքսուալ ծառայություններ մառուցեին: Քննության տվյալներով, Կարայմանը զբաղվել է ռուսաստանցիների առևտրով, ինչպես նաև պատրաստվում էր կանայք ուղարկել ԱՄՆ  նաև այլ երկրներից: ԱՄՆ-ում նրանց ստիպել են  մարմնավաճառությամբ զբաղվել:Գործով ձերբակալվել է մի քանի կին, դրանց թվում` 25-ամյա Տատյանա Բելինշին, 28-ամյա Սաիդա Բաբաեվան և 24-ամյա Ալինա Պրյադկոն: Բոլոր 12 մեղադրյալները ԱՄՆ-ի քաղաքացի չեն: Տվյալներ կան, որ հանցախումբն իր գործունեությամբ զբաղվել է նաև Միչիգանում ու  Մասսաչուսեթսում:

Դիտվել է 2046 անգամ:
Print Friendly

Leave a Reply