Երևանի քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Պաշտոնական, Օրվա լուր | | February 18, 2011 16:33

Երևանի և Դամասկոսի միջև փոխգործակցության ընդլայնման հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Աբդուլ Համիդ Սալլումի հանդիպման ժամանակ:
Կողմերը հստակեցրել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերը:

Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը երկու երկրների քաղաքների միջև գործընկերային կապերի էլ ավելի ամրապնդումն ուղղակի անհրաժեշտություն է համարել:
Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ Երևանի քաղաքապետարանի  և ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատան համատեղ աշխատանքները ծրագրային ընթացք կստանան:

Աբդուլ Համիդ Սալլումը քաղաքապետին է փոխանցել նրան ուղղված` Դամասկոսի նահանգապետի պաշտոնական հրավերը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` կարևորելով փոխադարձ այցելությունների անհրաժեշտությունը` Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ դրանք պետք է ծավալվեն գործնական  հստակ թեմաների շուրջ, ինչն իր հերթին կնպաստի մի շարք ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը:

Դիտվել է 1156 անգամ:
Print Friendly

Leave a Reply