ՀՀ վեց կուսակցություններ մտադիր են ընտրությունների գնալ դաշինքի տեսքով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2011 15:53

«Ազգային ինքնորոշում միավորում», «Սահմանադրական իրավունք միություն», Հայաստանի կոմունիստական, Դեմոկրատական, Քրիստոնեա-դեմոկրատական եւ Երիտասարդական կուսակցություններն այսօր կորոշեն` միասնական դաշինքի տեսքով գնալ առաջիկա խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` ավելացնելով, որ իրենց հնարավոր միանալու նպատակը լինելու է ժողովրդավարական արժեհամակարգին համահունչ ծրագրային քաղաքականության ներկայացումը հանրությանը:

Ըստ Պ. Հայրիկյանի` վերը նշված քաղաքական ուժերն արդեն 4 ամիս է, ինչ քննարկումներ են ծավալում` Հայաստանն աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը դարձնելու` ԱԻՄ նախագահի մոդելը կյանքի կոչելուն ուղղված քայլերի իրականացման շուրջ: Նրա խոսքով` ծրագրային համախմբվածության իրենց հայտարարությունը բաց է լինելու, որին կարող են միանալ հայաստանյան բոլոր քաղաքական ուժերը` այդ թվում` Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ-ն, իշխանական թեւի ներկայացուցիչները:

«Ամենակարեւորն այն է, որ բոլորը ցած դնեն իրենց բոլոր հավակնությունները: Միայն մեր նպատակի իրականացումից հետո կուսակցություններն հետագայում կարող են դառնալ ախոյաններ, կամ հակառակորդներ: Կարելի է համախմբվել` միասնական կուռ թիմ ստեղծել ոչ թե հակադրվելու, իշխանատենչության, այլ հստակ նպատակային ծրագրերը կյանքի կոչելու համար»,- ասաց Հայրիկյանը:

Դիտվել է 1163 անգամ:
Print Friendly

Leave a Reply