Զբոսաշրջիկի կարգավիճակով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 18, 2011 12:25

Չեխիայի Լիբերեց քաղաքում կազմակերպված օլիմպիական ձմեռային երիտասարդական փառատոնում Հայաստանի ներկայացուցիչները ձեռնունայն մնացին: Կարելի է ասել, որ նրանք զբոսաշրջիկի կարգավիճակով էին մեկնել մրցավայր: Ընդ որում, մեր երկիրը ներկակացնում էր 10 մարզիկ: Նրանցից լավագույն արդյունքը ցույց տվեց գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը, ով մենասահորդների պայքարում զբաղեցրեց 5-րդ տեղը: Ի դեպ, նա բնակվում և մարզվում է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: Հայաստանի մյուս պատվիրակները հանգրվանեցին աղյուսակի ստորին հորիզոնականներում:

Դիտվել է 865 անգամ:
Print Friendly

Leave a Reply