Չեն ուրախացնում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 18, 2011 12:14

Իրանում անցկացվող շախմատային փառատոնում առայժմ քիչ բանով են ուրախացնում Հայաստանի ներկայացուցիչները: A մրցաշարում Գևորգ Հարությունյանն ու Արման Հայրապետյանը 3 հնարավորից վաստակել են 1,5-ական միավոր: 3 միավորով աղյուսակը գլխավորում է ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Վոլկովը:B խմբում Ռաֆայել Բակունցն ունի 2 միավոր, Սարգիս Սարգսյանը վաստակել է 1,5 միավոր: Այստեղ 7 շախմատիստներ 3 միավորով գլխավորում են աղյուսակը:D խմբում Անգելինա Հակոբյանը վաստակել է 1 միավոր: 8 շախմատիստ հարյուր տոկոսանոց արդյունք ունի` 3 միավոր:

Դիտվել է 968 անգամ:
Print Friendly

Leave a Reply