Կոլայի բաղադրիչը` քաղցկեղածին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2011 12:30

The Daily Mail-ը հայտնում է, որ կոլայի, ինչպես նաև մյուս ըմպելիքների բաղադրության մեջ մտնող գունանյութերը քաղցկեղածին են: Հրուշակեղենի արտադրության մեջ օգտագործվող կարամելային ներկերի մեջ շաքարից բացի  կա  ամոնիակ ու ծծմբական թթու: Քիմիական ռեակցիայի հետևանքով ներկը կեղտոտվում է կողմնակի  նյութերով` մասնավորապես ` մեթիլմեդազոլներով (2-MI և4-MI):   Ամերիկյան թունաբանական ծրագրի համաձայն, 4-MI է  հայտնաբերվել կոլայի ավելի քան 5 արտադրողի արտադրանքում:  Դրա հետ կապված, CSPI  տնօրենը նամակ է ուղարկել  ԱՄՆ-ի մթերքների ու դեղորայքի կառավարչություն, կարամելային ներկերի կիրառումն արգելելու խնդրանքով: Մեկնաբանելով նամակը,  Coca-Cola ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենց արտադրանքն անվտանգ է սպառողի համար,  որ գազավորված ըմպելիքում 2-MI չկա, իսկ 4-MI  քանակն ընդամենը հետքային է:

Դիտվել է 1382 անգամ:
Print Friendly

Leave a Reply