Գինին ու առողջությունը
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | February 19, 2011 8:53
Սպիտակ գինու շնորհիվ հեշտ ենք շնչում
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ սպիտակ գինիները բարերար ազդեցություն են թողնում շնչառական համակարգի վրա, քանի որ այն պարունակում է հակաօքսիդացնող հատկությամբ նյութեր, որոնք խանգարում են թոքերում ազատ ռադիկալների քայքայիչ ազդեցությանը: Հետազոտության համար պատահականության սկզբունքով հավաքագրվել է 1555 նյույորքաբնակ կին: Հետազոտություն անցկացնելուց և ալկոհոլի օգտագործման վերաբերյալ տեղեկություններ հավաքելուց հետո եզրակացություններ արվեցին, որոնց համաձայն` սպիտակ գինու և թոքերի առողջության միջև կապ կա:
Սակայն, գիտնականների մի մասն էլ հիշեցնում է, որ սպիրտային խմիչքների չարաշահումը կարող է հանգեցնել սրտի ու լյարդի հիվանդությունների:
Ալկոհոլը կարող է կանխարգելել շաքարային դիաբետը
ԱՄՆ սննդի հետազոտական կենտրոնի մի խումբ բժիշկներ հետազոտել են 63 կնոջ, ովքեր ամեն օր խմել են հատուկ պատրաստված ալկոհոլային խմիչք` նարնջի հյութի ու սպիրտի խառնուրդ: Արդյունքում պարզվել է, որ նրանց արյան մեջ ինսուլինի մակարդակը բարձր է հսկվող խմբի համեմատությամբ: Հայտնի է, որ ալկոհոլը շաքարախտով հիվանդների արյան մեջ նվազեցնում է գլյուկոզայի քանակը: Ինսուլինը արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը կարգավորող հորմոն է: Դրա անբավարարությունը դիաբետ է առաջացնում: Մեծ Բրիտանիայում հիվանդների թիվը 1,4 մլն է:
Ալկոհոլամոլության դեմ պայքարող նյութ
Սանկտ Պետերբուրգի մասնագետները հետաքրքիր հետազոտություններ են կատարել: Կաթնասունների, այդ թվում և մարդու օրգանիզմում հայտնաբերվել է մի նյութ` մարինոբուֆոգենին, որն օրգանիզմում ճնշում է ալկոհոլի հակումը: Նախկինում կարծում էին, որ այդ նյութը միայն ծովային դոդոշների օրգանիզմում է մշակվում, ուստի այն անվանել են marinos` ծովային և bufo` դոդոշ:
Սպիրտային խմիչքները պաշտպանում են թուլամտությունից
Այս տեսակետն են պաշտպանում հոլանդացի գիտնականները. նրանք կարծում են, որ օրական 1-3 բաժակ գինին կպաշտպանի Ալցհեյմերի հիվանդությունից: Հետազոտությանը մասնակցած 55 տարեկանից բարձր 5395 մարդ ուսումնասիրության սկզբում ունեցել է թուլամտության ակնհայտ նշաններ, իսկ ավարտին տվյալները հուսադրող են եղել:
Առողջություն գինու մեջ
Դեռևս Հիպոկրատն է նկատել, որ խաղողի գինին զարմանալիորեն ներդաշնակ է մարդու բնույթին: Իսկհին աշխարհում գինին գերադասում էին,համարելով, որ այն գրեթե չի զիջում աստվածների հզորությանը:
Ի՞նչ է գինին բժշկության տեսանկյունից: Բազմաթիվ կլինիկական հետազոտությունները ցույց են տվել , որ խաղողի գինին բուժիչ հատկություններ ունի, որոնք օգնում են պայքարելու ոչ միայն սովորական մրսածության, այլև խիստ վտանգավոր թոքախտ, մալարիա, սրտի իշեմիկ, քաղցկեղ հիվանդությունների և նույնիսկ ՁԻԱՀ-դեմ: Այո, օրական 1-2 բաժակ չոր կարմիր գինու օգտագործումը` հակավիրուսային դեղորայքի համադրությամբ, կօգնի երկարաձգելու հիվանդի օրգանիզմում իմունադեֆիցիտի վարակի լատենտ (ոչ ակտիվ) վիճակը 20 և ավելի տարի: Ընդ որում, գինու այն բաղադրիչը, որը վարակի զարգացմանը խանգարում է, պոլիֆենոլներն ու ֆլավոնոիդային միացություններն են:
Հայտնի է, որ ստամոքսաղիքային ախտածին շատ մանրէներ գինու մեջ (եթե նույնիսկ այն ջրով բացած է) սատկում են: Գինին խթանում է մարսողական գեղձերի աշխատանքը, անբավարար թթվայնության պարագայում նպաստում է աղաթթվի մշակմանը: Օրինակ` ոստրեները հաճախ վարակված են լինում աղիքային ցուպիկով, ուստի դրանք օգտագործելուց առաջ ախտազերծում են գինով: Հետևաբար, հատկապես աղիքային համաճարակների ժամանակ խմելու կասկածելի ջրի մեջ գինու հավելումը հրաշալի միջոց է վարակներից խուսափելու համար:
Համաչափ կառուցվածք
Սպիտակ չոր գինիները խորհուրդ է տրվում խմել աթերոսկլերոզի ու գիրության դեպքում: Օրական մեկ բաժակ գինով կնիհարեք ավելի արագ, քան մյուս սննդակարգերի դեպքում:
Ի դեպ, Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում մեծ տարածում ունի գինու թերապիան` կարմիր գինու արտաքին կիրառումը: Դրանից քսուքներ են պատրաստվում մաշկը թարմացնելու և կուրծքը ձգելու նպատակով:






Facebook
Tweet This
Email This Post
