Պահպանակների գողերը բռնվել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2011 11:58

Մալազիայի ոստիկանությունը ձերբակալել է 3 մարդու, ովքեր կասկածվում են 726 հազար պահպանակի գողության մեջ. դրանք նախատեսված էին Ճապոնիա արտահանելու համար,- հայտնում է Agence France-Presse-ը:

Երեքն էլ պահպանակների ձեռնարկության աշխատողներն  են: Պարզվել է, որ գողությունը միջազգային խոշորագույն սինդիկատի պատվեր է: Դեպքի մասին  իմացվել է  միայն փետրվարի 3-ին: Արտադրող կազմակերպությունը ճապոնական  Sagami Rubber Industries-ն է, իսկ փաթեթավորումը կատարվել է Մալազիայում: Կորած ապրանքի հատավաճառի արժեքը հաշվվել է 1,5 մլրդ դոլար: Արտադրողի խոսքով, գողացված խմբաքանակը բարձրորակ է եղել. այն ավելի քան 14% նուրբ է եղել սովորականից:

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply