Շարադրությունների մրցույթ կանանց միամսյակի շրջանակում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2011 11:29

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ կանանց միամսյակի շրջանակում հայտարարում է «ԵՍ ԻՆՔՍ ԵՄ ԿԵՐՏՈՒՄ ԻՄ ԱՊԱԳԱՆ»  վերնագրով ստեղծագործական շարադրությունների մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել ավագ դպրոցի աշակերտուհիներ Երևանից:
Հաղթողները` 10 լավագույն շարադրությունների հեղինակները, մարտին կհրավիրվեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի նստավայր` Հայաստանի կին առաջնորդներին ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացնելու իրենց աշխատանքը:

Շարադրությունը պետք է լինի մեկ էջի սահմանում / առավելագույնը 500 բառ/: Այն կարող է լինել հայերեն կամ անգլերեն: Լավագույն շարադրությունը ընտրելիս դիտարկվում է.

  • ինչպես է հեղինակը պատկերացնում իր դերը հասարակությունում փոփոխություններ կատարելու գործում
  • գաղափարների ներկայացման հատկությունը
  • վերլուծական մտածելակերպի առկայությունը

Մրցույթին մասնակցելու համար շարադրությունները պետք է ուղարկել ԱՄՆ դեսպանությանը` միայն էլեկտրոնային եղանակով` էլեկտրանային փոստի essaycontest@usa.am հասցեով: Շարադրության վերևի աջ անկյունում գրեք անուն ազգանունը, դպրոցը, դասարանը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:
Շարադրությունների ներկայացման վերջնաժամկետն է 2011թվականի մարտի 4-ը:

Տասը լավագույն շարադրությունների ընտրությունը կկատարվի ԱՄՆ դեսպանության և ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից` շարադրությունների ներկայացման վերջնաժամկետից հետո երեք շաբաթվա ընթացքում:

Դիտվել է 3105 անգամ:
Print Friendly

Leave a Reply