Հայաստանում ինտերնետով ապահովված դպրոցների թիվն ավելացել է

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2011 11:21

Հանրապետությունում ինտերնետային կապով ապահովված է 1180 դպրոց, այսինքն` դպրոցների ընդհանուր թվի 81.4%-ը, մինչդեռ 2009-2010 ուստարում ինտերնետային կապով էր ապահովված ընդամենը 880 դպրոց կամ 60.4%-ը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից, Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում (ՀԴԻՑ) կրթօջախները միավորված են մեկ միասնական տեղեկատվական միջավայրում` տեղային ցանցում:

ՀԴԻՑ-ը Հայաստանի ամենախոշոր, բարդ ու ժամանակակից տեխնոլոգիական համակարգերից է, որի մեջ ընդգրկված է 944 դպրոց, այսինքն` դպրոցների 64.5%-ը, որից 300-ը ինտերնետին է միացվել եւ ընդգրկվել ՀԴԻՑ-ում 2010 թվականի վերջին:

Ըստ նախարարության տեղեկատվության` պարբերաբար թարմացվում եւ հարստացվում են «Հայկական կրթական միջավայր» պորտալի տեղեկատվական նյութերն ու կրթական պաշարները, կազմակերպվում են առցանց կրթական միջոցառումներ`մրցույթներ, օլիմպիադաներ, գիտաժողովներ, քննարկումներ, հարցումներ եւ այլն: Հիշեցնենք, որ պորտալն էլեկտրոնային բովանդակության համահայկական երրորդ մրցույթում ճանաչվել է 8 լավագույններից մեկը, իսկ այցելուների քանակով այն հայալեզու կրթական կայքերի առաջատարն է:

Դիտվել է 977 անգամ:
Print Friendly

Leave a Reply