«Տոնական ավազակը» գլխավորում է հանցագործների ցուցակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2011 11:33

ԱՄՆ հետախուզության դաշնային բյուրոյի    (FBI)  առանձնապես դաժան հանցագործների   ցանկը գլխավորում է ուկրաինայից գաղթած բանկեր թալանող Մարատ Միխայլիչը: Նա ԱՄՆ-ի իրավապաշտպան մարմինների տվյալներով, նյու Յորքում թալանել է 7 բանկ` 2 ամսվա ընթացքում: 35-ամյա հանցագործը ստացել է  «տոնական  ավազակ» մականունը, քանի որ  հանցագործ հարձակումները սկսել է դեկտեմբերին, ծննդյան տոներին: Նրա հափշտակած գումարը 50 հազար դոլարի է  հասնում:

Դիտվել է 1174 անգամ:
Print Friendly

Leave a Reply