Նոր նախարարություն` ԼՂՀ կառավարության կազմում
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | February 18, 2011 11:08
ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի երեկ գումարած նիստում պատգամավորների կողմից քննարկվել է ԼՂՀ կառավարության կողմից ներկայացված «ԼՂՀ կառավարության կառուցվածքի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախագիծը: Կառավարության կողմից Խորհրդարանում այն լիազորված էր ներկայացնել ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը:
Նախարարի ներկայացմամբ` առաջարկվող փոփոխության համաձայն` նախատեսվում է ԼՂՀ կառավարության առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչությունը վերափոխել ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարության: Ն. Նարիմանյանի խոսքով` փոփոխության արդյունքում նախատեսվածից ֆինանսական ավելացումներ չեն լինի: Օրինագծի ներկայացումից հետո դրական եզրակացությամբ հանդես եկավ նաեւ գլխադասային հանձնաժողովի նախագահ Գագիկ Պետրոսյանը:
Այնուհետեւ քվեարկության արդյունքում պատգամավորները հավանություն տվեցին օրինագծին: Նշենք, որ նոր նախարարության կազմում կընդգրկվեն «Արցախգազ», «Արցախէներգո», «Արցախհէկ» ընկերությունները եւ ԼՂՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության մի մասը:






Facebook
Tweet This
Email This Post
