Աճուրդի են հանել արքայադուստր Դիանայի հարսանեկան տորթի կտորը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2011 11:03

Նոր Զելանդիայի մի բնակչուհի աճուրդի է հանել մի կտոր տորթ, որով հյուրասիրել են նրա հորը արքայադուստր Դիանայի և արքայազն Չարլզի հարսանիքի օրը: 1981 թ. այդ կնոջ հայրը որպես սերժանտ ծառայել է երկրի թագավորական ռազմաօդային զորքերում: Զինվորականներին տորթ են ուղարկել, որպեսզի նրանք կարողանան նշել տոնը:

Տղամարդը, սակայն, չի կերել քաղցրավենիքը ու պահել որպես հիշատակ: Փաստորեն այդ պատմական տորթի կտորը մնացել է պլաստիկ պահոցում 30 տարի:

Տորթը գնել է Trade Me աճուրդի տան կայքի անհայտ այցելուն 380 դոլարով: Այս մասին հաղորդում է TUTtsvadba.ru-ն:

«Аргументы и Факты»

Դիտվել է 1420 անգամ:
Print Friendly

Leave a Reply