Չինաստանը հեռահար հրթիռ է ստեղծելու
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 18, 2011 11:09
«Չինաստանը մշակում է մարտական նոր տիպի ` 4 հազար կմ գործողության շառավղով հրթիռ»,-հայտնում է Global Times-ը: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2015-ին: Նոր հրթիռով կարելի է ծովում, ցամաքում, օդում և նույնիսկ տիեզերքում խոցել նշանակետերը, նախատեսվում է, որ այն երկիրը կպաշտպանի կիբեռնետիկ հարձակումներից, սակայն ինչպես պետք է այդ գաղափարն իրականացվի` առայժմ անհայտ է: Աղբյուրը հայտնում է նաև, որ չինական բանակն արդեն զինվել է հականավային DF-21D «ավիակիր ոչնչացնող» անվանված, հրթիռով, որի գործողության շառավիղը 2,8 հազար կմ է:






Facebook
Tweet This
Email This Post
