Վթարվել է Վանաձորը սնուցող ջրատար խողովակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 18, 2011 10:50

Փետրվարի 17-ին ժամը ժամը 20.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ վթարվել է Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին հարակից  «Նովոսելցովո» ջրատար խողովակը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ ժամը 18.30-ի սահմաններում վթարվել է 1000 մմ տրամաչափի «Նովոսելցովո» ջրատարը, որը սնուցում է Վանաձոր քաղաքի 60%-ը և հարակից 13 գյուղերը: Վթարի հետևանքով ավտոճանապարհը լցվել է խճաքարերով և  դարձել  դժվարանցանելի:

«Լոռի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ աշխատակիցների կողմից դադարեցվել է ջրամատակարարումը և մինչ ժամը 22.30-ը կատարվել են վթարա-վերականգնողական և ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Աշխատանքները կվերսկսվեն փետրվարի 18-ի առավոտյան:

Դիտվել է 896 անգամ:
Print Friendly

Leave a Reply