Նեղոսում հայտնաբերված Թութանհամոն փարավոնի արձանիկը կրկնօրինակ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2011 10:46

Հինգշաբթի Նեղոս գետում` կամուրջի տակ,  հայտնաբերված արձանիկը, որ նման է հունվարի 29-ին Կահիրեի թանգարանից գողացված Թութանհամոնի արձանիկին, պարզվեց` ընդամենը կրկնօրինակ է: Այս մասին հաղորդում է Եգիպտոսի МЕНА գործակալությունը:

Ավելի վաղ տեղի ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Կահիրեի թանգարանից գողացված արձանիկը իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են Նեղոսում` Թահրիր հրապարակից ոչ շատ հեռու, որտեղ գտնվում է հանրահայտ թանգարանը: Ենթադրություն կար, որ արձանիկը գետն են նետել Կասր ան-Նիլ կամուրջից, որ տանում է դեպի հրապարակ: Այնտեղ շտապեց հնությունների պետնախարար Զահի Հավեսը:

Հնագետները, որ նույնպես շտապեցին գտածոյի վայրը, եկան այն եզրակացության, որ գործ ունեն ընդամենը կրկնօրինակի հետ:

Անցած կիրակի հայտնի դարձավ, որ անկարգությունների ժամանակ Կահիրեի թանգարանից գողացել են 8 արժեքավոր ցուցանմուշ:  Մասնավորապես` Թութանհամոն փարավոնի երկու արձան: Հինգշաբթի հայտնաբերվեց Էհնաթոն փարավոնի արձանիկը, որ նույնպես գողացել էին թանգարանից: Այդ տեղեկությունը հաստատեց հնությունների պետնախարարությունը: Այսպիսով ներկայումս 8 գողացված ցուցանմուշներից գտնվել են արդեն 4-ը:

Կահիրեի թանգարանի ցուցադրությունում ներկայացված է ավելի քան 150 հազար ցուցանմուշ, որոնք արտացոլում են Հին Եգիպտոսի բոլոր ժամանակաշրջանները:

Դիտվել է 1764 անգամ:
Print Friendly

Leave a Reply