Բերեզովսկու զբոսանավերը` կալանքի տակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2011 10:47

Ֆրանսիական առողջարանային Անտիբ քաղաքից հաստատել են այն լուրը, որ կալանքի տակ են առնված Բորիս Բերեզովսկու 2 զբոսանավ ու այլ ունեցվածք,-հայտնել է  Agence France-Presse-ը:

Կալանքն իրականացվել է միջազգային իրավական օգնության շրջանակներում` ռուսական կողմի խնդրանքով: Բացի զբոսանավերից, որոնց արժեքը կազմում է 20մլն դոլար, Բերեզովսկին ունի առանձնատուն, որն այնքան էլ հեռու չէ ռուս ձեռներեց Ռոման Աբրամովիչի կալվածքից:

Տեղի ունեցածի առիթով Բերեզովսկին իր տարակուսանքն է հայտնել, ասելով, որ դրանք իրեն չեն պատկանում:

Դիտվել է 970 անգամ:
Print Friendly

Leave a Reply