Թբիլիսիում բացվել է պատգամավորների ու նախարարների առանձնատների լուսանկարներիցուցահանդես

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2011 10:25

Թբիլիսիում վրացական ընդդիմությունը կազմակերպել է բարձրաստիճան պաշտոնյաների առանձնատների ցուցահանդես, որպեսզի հերքի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հայտարարությունն այն մասին, թե երկրումէլիտայի կոռուպցիագոյություն չունի:

Անցած շաբաթ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, մասնակցելով խորհրդարանի քննարկումներին, ժխտեց պատգամավորներից մեկի մեղադրանքները Վրաստանում էլիտայի կոռուպցիայի գոյության մասին: Նախագահը պահանջեց մտահոգ պատգամավորից որոշակի փաստեր: Պատգամավորի փոխարեն մենք ենք ներկայացնում նախագահին այդ որոշակի փաստերը”,- ասել է հինգշաբթի օրը երիտասարդական ընդդիմադիրԱրակազմակերպության առաջնորդ Լևան Չիտաձեն:

Ցուցահանդեսը բացվել է Թբիլիսիի կենտրոնում` Կինոյի տանը: Չիտաձեի խոսքով, ցուցահանդեսում ներկայացված են երեք և ավելի հարկանի առանձնատներ: Մի քանիսի վրա ապակե գմբեթ և ուղղաթիռի հրապարակ կա:

Չիտաձեն հայտարարել է, որ նկարներում պատկերված առանձնատները պատկանում են ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլուն, Մցխեթ-Մթիանետիի նահանգապետ  Ցեզար Չոչելիին, Բեժուաշվիլի եղբայրներին, որոնցից մեկը պատգամավոր է, իսկ երկրորդը` ներքին հետախուզության ծառայության ղեկավար: Հնարավոր տանտերերի ցուցակում նշվում են նաև գերագույն դատարանի նախագահ Կոնստանտին Կուբլաշվիլու, խորհրդարանի նախագահ Դավիթ Բակրաձեի, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Պետրե Ցիսկարաշվիլու, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլու անունները:

“Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում մենք բարձրաստիճան պաշտոնյաների միլիոնավոր գույքի շատ ավելի նկարներ կներկայացնենք”,- խոստացել է Չիտաձեն: Նրա պնդմամբ` այդ առանձնատները, որոնք գնահատվում են միլիոնավոր լարիներով, կառուցվել են վերջին 7 տարում: “Անգամ մեր պաշտոնյաների շատ բարձր աշխատավարձով նման առանձնատներ չես կառուցի, նշանակում է` մենք գործ ունենք էլիտայի կոռուպցիայի հետ”,- համոզված է Չիտաձեն:

Ավելի վաղ խորհրդարանական քննարկումների ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Գուրամ Չախվաձեն հայտարարել է, որ Վրաստանում “էլիտայի կոռուպցիա” կա: Նախագահ Սահակաշվիլին ընդհատել է նրան և պահանջել որոշակի փաստեր բերել: Ինչպես ասել է Մ. Սահակաշվիլին, երբ ինքը արդարադատության նախարար է եղել Էդուարդ Շևարդնաձեի կառավարությունում, կառավարության նիստում ներկայացրել է այն ժամանակվա նախարարների ու խորհրդարանականների առանձնատների նկարները, որոնք կառուցվել էին գողացված փողերով:  Պատգամավոր Գուրամ Չախվաձեն այդ պահանջից հետո հրաժարվել է իր հայտարարությունից:

«Интерфакс»

Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply