Ըստ թուրքական «Իրավունք և ազատություն» կուսակցության` կառավարող ԱԶԿ-ը կվերանա, եթե չլուծի քրդական խնդիրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 6, 2009 13:02

turkeyԹուրքիայի «Իրավունք և ազատություն» կուսակցության նախագահ Աբդուլմելիք Ֆըրաթը հայտարարել է, որ քրդական խնդրի լուծման գործում կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) «ոչ թե առաքելություն է ստանձնել, այլ գտնվում է որոշ պայքարների մեջ»:

«Aknews» կայքում Թուրքիայի կառավարության քրդական միտման գնահատականում Ֆըրաթն ասել է, որ «եթե ԱԶԿ-ը համարձակ քայլեր չկատարի քրդական խնդրի լուծման համար, ապա ձեռքից բաց կթողնի եղած հնարավորությունները»: «Իսկ դա էլ կլինի ԱԶԿ վերջը», -համոզմունք է հայտնել է նա:
«Այսօր քրդաբնակ տարածաշրջանում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) քվեները հազիվ մեկ տոկոսի են հասնում: Եթե ԱԶԿ-ն անհարգալից վերաբերմունք դրսևորի և զգուշություն պահանջող վիճակ ստեղծի քրդական հարցում, ապա կհասնի ԺՀԿ կետին: Քրդական միտման վերաբերյալ ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայի արտահայտությունները բարյացակամ են, բայց բավարար չեն: Սակայն դրսի ուժերը Թուրքիայից պահանջում են լուծել քրդական խնդիրը, և այն կլուծվի, քանի որ արևմուտքն ունի Իրաքի գազի և նավթի կարիքը», -«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Աբդուլմելիք Ֆըրաթը:

Թուրք քաղաքական գործիչն ասել է նաև, որ քրդական խնդրի առկայությունը Թուրքիայում ներկա իշխանություններից ավելի խորապես գիտակցում էր նախկին նախագահ Դեմիրելը:

Դիտվել է 971 անգամ:
Print Friendly

Leave a Reply