Շվեդիայի դեսպանի երկյուղներն ու ԽՍՀՄ-ի փլուզումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 17, 2011 22:23

Մոսկվայում Շվեդայի դեսպանը 1991-ի օգոստոսին  երկյուղներ է ունեցել Խորհրդային Միությունում  քաղաքացիական պատերազմի հավանականության հետ կապված: Այդ մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ հինգշաբթի, փետրվարի 17-ին գաղտնազերծվել են ԽՍՀՄ-ում աշխատող շվեդական դիվանագետների զեկույցները: Էրյան Բերների զեկույցում շարադրված է.”Քաղաքացիական պատերազմի հավանականությունն ակնհայտ է”,-տեղեկացրել է նա ու  Արտակարգ իրավիճակների պետական հանձնաժողովի անդամներին նկարագրել  իբրև անվճռական ու տատանվող մարդկանց: Բեռների զեկույցների իրադարձությունները տեղի են ունեցել  օգոստոսի 19-21-ը:   ԱԻՊՀ-ն աշխատում էր  Խորհրդային Միության փլուզումը կանգնեցնել` Մոսկվա մտցնելով զորքեր և վերականգնելով ԶԼՄ-ների ցենզուրան: Նախագահ Գորբաչովը իր Ղրիմյան նստավայրում մեկուսացված էր: ՌՍՖՍՀ-ի ղեկավարությունը` Ելցինի գլխավորությամբ ելույթ ունեցավ ԱԻՊՀ- դեմ, անվանելով դրա գործունեությունը պետական հեղաշրջում. Նրա  համախոհների ու ԱԻՊՀ- զորքերի միջև կատարված ընդհարման հետևանքով զոհվեց 3 մարդ: Հանձնաժողովի անդամները ձերբակալվեցին, իսկ մի քանի ամիս անց Խորհրդային Միությունը փլուզվեց:

Դիտվել է 1683 անգամ:
Print Friendly

Leave a Reply