ԱՄՆ–ում ձերբակալվել է «Հայկական ուժ» (Armenian Power) խմբավորման մոտ 100 անդամ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 17, 2011 20:39

Ինչպես հաղորդում է «АР» գործակալությունը, ԱՄՆ-ի ուժայինները Կալիֆորնիա նահանգի հարավային հատվածում ձերբակալել են 1980-ականների վերջերին ստեղծված «Հայկական ուժ» (Armenian Power) հայտնի հանցավոր խմբի 99 անդամի։

Դատախազության ներկայացուցիչ Թոմա Մորժեկան ասել է, որ ձերբակալման գործողություններին մասնակցել են Կալիֆորնիայի և դաշնային ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ։

Ձերբակալությունները կատարվել են Գլենդելում և Արևմտյան Հոլիվուդում, ինչպես նաև Լոս Անջելեսում։ Խմբավորման անդամները մեղադրվում են առևանգման, շորթման, փողերի լվացման, թմրանյութերի առևտրի և այլ  հանցագործությունների համար։

Ենթադրվում է, որ խմբավորումը շարունակաբար զբաղվել է նաև անձնական տվյալների գողությամբ և խարդախությամբ։

Դիտվել է 1538 անգամ:
Print Friendly

Leave a Reply