Բահրեյնի զինվորականները հսկողության տակ են առել մայրաքաղաքի մեծ մասը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 17, 2011 20:36

Բահրեյնի զինված ուժերի ներկայացուցիչները պետական հեռուստատեսությամբ հայտարարեցին, որ զինվորականները հսկողության տակ են առել Մանամա մայրաքաղաքի առանցքային շրջանները: Բացի այդ, ինչպես հաղորդում է «Ռոյտեր» գործակալությունը, զինվորականները կոչ են անում բնակիչներին խուսափել մայրաքաղաքի կենտրոնական շրջաններում գտնվելուց:

Հարյուրավոր ոստիկաններ և անվտանգության ծառայության աշխատակիցներ հինգշաբթի սկսեցին Մարգարտյա հրապարակի «մաքրման» գործողությունը, որտեղ գտնվում էին ցուցարարները` քաղաքական բարեփոխումներ պահանջելով իշխանություններից: Ավերելով վրանային ճամբարը և քշելով ցուցարարներին հրապարակից` ոստիկանները շարունակեցին հետապնդել նրանց Մանամայի փողոցներում:

Հրապարակ բերվեցին տասնյակ զրահամեքենաներ: Հրապարակ տանող բոլոր փողոցներում փշալարեր անցկացվեցին:

Ըստ վերջին տվյալների` հինգշաբթի բախումների զոհ դարձավ 4 մարդ, ինչի մասին ավելի վաղ հայտնել էին ընդդիմության ներկայացուցիչները և հաստատել, որ ևս 95 հոգի վիրավորված է: Ցուցերը սկսվելուց ի վեր փաստորեն  զոհվել է 6 մարդ: Ընդդիմության ներկայացուցիչները հայտնել են, որ բախումների հետևանքով 60 մարդ անհետ կորած է:

РИА Новости

Դիտվել է 1088 անգամ:
Print Friendly

Leave a Reply