Բելգիան «անիշխանության» համաշխարհային ռեկորդ է սահմանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 17, 2011 20:31

Կառավարման ճգնաժամի տևականության նոր համաշխարհային ռեկորդ սահմանեց Բելգիան: Այս երկիրն արդեն 249 օր կառավարություն չունի, և ճգնաժամից դուրս գալու հեռանկարներ չեն երևում: Այդպիսով Բելգիան առաջ անցավ Իրաքից, որտեղ 249 օրվա անիշխանությունից հետո սունիներին, շիաներին և քրդերին վերջապես հաջողվեց համաձայնության գալ կաբինետի ձևավորման շուրջ:

Բելգիան  ձևականորեն առանց կառավարության է ապրում անցած տարվա հունիսի 13-ից, սակայն դե ֆակտո այս երկիրը, որտեղ տեղակայված են Եվրամիության և ՆԱՏՕ-ի գրասենյակները, ճգնաժամի մեջ է 2010-ի ապրիլից, երբ ֆրանսախոս վալլոնների և հոլանդախոս ֆլամանդների լեզվական կոնֆլիկտի պատճառով  կոալիցիան` վարչապետ Իվ Լետերմի ղեկավարությամբ, փլուզվեց:

  2010 թ. հունիսի ընտրություններից հետո նոր կաբինետի ձևավորման և այդպիսով պետական բարեփոխման բոլոր փորձերը ձախողվեցին:  Ամենայն բելգիացիների թագավոր Ալբերտ II-ն արդեն երկար ամիսներ միջնորդներ է նշանակում կառավարական կոալիցիա ձևավորելու բանակցություններ վարելու համար, սակայն նրանց ջանքերը մնում են ապարդյուն: Ներկայումս միջնորդական քայլեր է անում ֆինանսների նախարար Դիդյե Ռեյնդերսը:  DPA գործակալությունը հիշեցնում է, որ կառավարական ճհնաժամը Բելգիայում առաջացել է տարաձայնությունների պատճառով տարածաշրջանների լիազորությունների, մայրաքաղաքի կարգավիճակի և Ֆլանդրիայում ֆրանսախոսների լեզվական իրավունքների  առնչությամբ:

Իսկ բելգիացի ուսանողները որոշել են հումորով  նշել կասկածելի համաշխարհային ռեկորդը, որ սահմանել է իրենց երկիրը: Այսպես, Լյեժում կազմակերպվում է ֆլեշմոբ, իսկ Անտվերպենում` ֆրի կարտոֆիլի անվճար բաժանում:  

 

Դիտվել է 1138 անգամ:
Print Friendly

Leave a Reply