Թունիսի նախկին դիկտատորը, հետևելով Մուբարաքին, կոմայի մեջ է ընկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 17, 2011 19:15

Թունիսի գահընկեց նախագահ Զին ալ Աբիդին բեն Ալին ինսուլտ է տարել և Սաուդյան Արաբայի հիվանդանոցներից մեկում այժմ կոմայի մեջ է. այս մասին հինգշաբթի հաղորդեցին ֆրանսիացի լրագրողները` հղում անելով անանուն աղբյուրների:

Տեղեկությունը հինգշաբթի  բլոգի միջոցով տարածեց նշանավոր լրագրող Նիկոլյա Բոն: “Ըստ հավաստի աղբյուրների, որոնք Թունիսից են, նախկին նախագահ բեն Ալին, որը գտնվում է Սաուդյան Արաբաիայում, հենց նոր ինսուլտ տարավ և շտապ փոխադրվեց Ջիդդայի հիվանդանոց: Նրա վիճակը շատ ծանր է: Ըստ նույն աղբյուրների` բեն Ալին կոմայի մեջ է”,- ասել է լրագրողը:

Ըստ նրա` բեն Ալին արդեն մի քանի տարի հիվանդ է, իսկ հեղափոխությունը Թունիսում նրա համար ծանր փորձություն էր: Բոն նշում է, որ նախկին նախագահի տիկինը` Լեյլա Թրաբելսին, այլևս նրա հետ չի ապրում:

Նախագահի կոմայի մեջ լինելու մասին տեղեկությունը հաստատել է նաև ինտերնետային JSSNews հրատարակությունը` հղում անելով Մերձավոր Արևելքում աշխատող մի դիվանագետի: Ըստ այդ տեղեկության` վիճակը վատացել է փետրվարի 15-ին: Հիմա բեն Ալիին հետևում են Սաուդյան Արաբիայի լավագույն բժիշկները:

Թունիսում հունվարի 14-ին “ժասմինի հեղափոխություն” տեղի ունեցավ: Բեն Ալին ընտանիքով փախավ երկրից և հաջորդ օրը հեռացվեց պաշտոնից: Հեղաշրջմանը մի ամիս նախորդել են ժողովրդական ընդվզումները: Հեղափոխությունը Թունիսում մեկնարկ դարձավ տարածաշրջանի ընդվզումների համար: Փողոցային բողոքի ցույցերի ճնշման տակ փետրվարի 11-ին հրաժարական տվեց Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը` փոխանցելով իշխանությունը բանակին: Ոստիկանության և ցուցարարների բախումներ տեղի ունեցան նաև Ալժիրում, Եմենում և Բահրեյնում:

Դիտվել է 1229 անգամ:
Print Friendly

Leave a Reply