Ծնելիության ցածր մակարդակի պատճառները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 17, 2011 18:30

Սոցիոլոգիական հարցման և հասարակական կարծիքի հետազոտման արդյունքում պարզ է դարձել, թե   ինչու է Գերմանիայում ծնելիության մակարդակը ցածր:  Երեխա  չունեցող 25-29 տարեկան  1000 տղամարդ ու կին է մասնակցել հարցման: Մեծամասնությունը պատասխանել է, որ ձգտում են նյութական ապահով բազա ստեղծել (79%) կամ էլ լավ կրթություն ստանալ (67%): Մյուս տարիքային խմբի (մինչև 40 տ.) մոտավորապես կեսը (57%), երեխա չունենալու հանգամանքը բացատրում են հարմար զուգընկերոջ պակասը, ում հետ կարելի է ընտանիք կազմել: Նույն պատճառն են նշում երրորդ տարիքային խմբի հարցվածները (40-ից ավելի տարիք ունեցողները): Աշխատանքը կորցնելու վախը թերևս թվարկված պատճառների ամենամեծ տոկոսն է կազմում (86%):

Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply