Գերմանիայի պաշտպանության նախարարը` գրագող

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 17, 2011 18:13

Քաղաքագետ պրոֆեսոր Բարբարա Ցեյնպֆենինիգը պահանջել է պաշտպանության նախարարին զրկել դոկտորի գիտական աստիճանից, իմանալով, որ  նախարարն իր թեզի նախաբանում բառացի փոխառել է իր հոդվածի մի պարբերությունը` առանց հղման: Բարբարա Ցեյնպֆենինիգի հոդվածը սկսում է հետևյալ խոսքերով. «Շատերից` միակը, հենց այսպես է հնչում այն կարգախոսը, որի ներքո 200 տարի առաջ կազմավորվեց Միացյալ նահանգները: Եվ այդ կարգախոսը ծրագրային դարձավ: Մի երկիր,  որի պլյուրալիզմը տեղ է գտել դրոշի վրա…»:

Նույն խոսքերով է սկսվում Գուտենբերգի թեզի առաջաբանը:

Ինքը Գուտենբերգն ասում է , որ թեզն ամենայն բարեխղճությամբ է գրել ու աշխատանքի ձևավորման ընթացքում հնարավոր է, որ բազում հղումներ նշված չլինեն:

Դիտվել է 1076 անգամ:
Print Friendly

Leave a Reply